ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը Երեւանի քաղաքապետարանի հետ քննարկում է արդեն մաշվածի փոխարեն նոր բնակֆոնդի կառուցման նախագծերը։ Այս մասին փետրվարի 8-ին կառավարության ժամի ընթացքում Ազգային ժողովի նիստում հայտարարեց գերատեսչության ղեկավար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ մաշվածության բարձր աստիճան ունեցող բազմաբնակարան շենքեր կարելի է հանդիպել ամբողջ հանրապետությունում։ Սակայն ամենից շատ դրանք մայրաքաղաքում են։

«Այժմ քննարկվում է հարցը՝ կարելի՞ է արդյոք նոր տներ կառուցել մեծ թվով հարկերով։ Ի վերջո, դա թույլ կտա ստեղծել լրացուցիչ բնակարանային ֆոնդ, որը կօգտագործվի սոցիալական նպատակներով։ Մասնավորապես, ներկայումս քննարկվում են Աջափնյակ վարչական շրջանի ծրագրերը»,-հայտնեց Սանոսյանը։