Աշխատանքային այցով Հալեպում գտնվող Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը փետրվարի 8-ին այցելել է Բերիո Հայոց թեմի առաջնորդարան և հանդիպում ունեցել առաջնորդ տեր Մակար եպիսկոպոս Աշգարեանի հետ։ Այդ մասին հայտնում են Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրաշարժից տուժած Հալեպի հայ համայնքի առջև ծառացած խնդիրների հրատապ լուծման առաջնահերթությունները։

Դեսպան Գևորգյանը կարևորել է ստեղծված իրավիճակում հալեպահայ համայնքի բոլոր կառույցների համատեղ համադրված աշխատանքը՝ խնդիրների արդյունավետ լուծման համար։