2022 թվականին Հայաստան է այցելել 1 մլն 670 հազար զբոսաշրջիկ։ Այս մասին փետրվարի 8-ին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։  

«Նոյեմբերին եւ դեկտեմբերին մենք գերազանցեցինք 2019 թվականի ցուցանիշները։ Հունվարին Հայաստան է այցելել 159 հազար զբոսաշրջիկ, ինչը 30 տոկոսով ավելի է 2019 թվականի ռեկորդային ցուցանիշից»,-ընդգծեց նա։  

Քերոբյանը հավելեց, որ այս տարի զբոսաշրջության մարքեթինգի համար հատկացվել է սովորականից 5 անգամ ավելի՝ 1 մլրդ դրամ։ Սա նպատակ ունի մեծացնել զբոսաշրջային հոսքը։

Նախարարը հայտնեց ենթակառուցվածքների զարգացման համար խոշոր ներդրումների եւ նման նախագծերը շարունակելու մտադրության մասին։

«Ակտիվորեն իրականացվում է 20 զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը։ Ներդրումները կատարվում են Գյումրիում, Ջերմուկում, Գորիսում եւ այլ համայնքներում»,-նշեց նա։