Ես վճռականորեն աջակցում եմ ԵՄ նոր առաքելությանը` ավելի լայն շրջանակներով և չափերով. ուրախ եմ, որ Ֆրանսիան առաքելությանը տրամադրելու է ութ ժանդարմ։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում նշել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերի նախկին նախարար Նատալի Լուազոն:

«Առաքելությունը կգործի փետրվարի 20-ից, և ես այդ օրը ներկա կլինեմ Հայաստանում։ Ես ողջունում եմ առաքելությանը Հայաստանի աջակցությունը և համագործակցությունը։ Այն կլինի մեր աչքերն ու ականջները տեղում, և դրա առկայությունը պետք է զսպի նոր հարձակումները: Ես կարող եմ միայն հուսալ, որ Ադրբեջանը բարեխղճորեն կհամագործակցի առաքելության հետ»,-ասել է նա:

Լաուզոն հավելել է, որ ԵՄ-ն Հայաստանում է վստահությունը, կայունությունն ու անվտանգությունը բարելավելու նպատակով, և, հետևաբար, բաց կլինի բարի կամքի բոլոր շահագրգիռ կողմերի հետ խոսելու համար: