Գերմանիան Ուկրաինայի հիմնական ֆինանսական հովանավորներից մեկն է։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հաղորդում է Handelsblatt-ը։

Կանցլերի խոսքով՝ Գերմանիան նաեւ զգալիորեն առաջ է անցել մայրցամաքային Եվրոպայից՝ զենքի եւ զինամթերքի մատակարարման հարցում։

Նա քննադատել է գերմանացի քաղաքական գործիչների կոշտ հայտարարությունները։ Նրա խոսքով՝ շահերի հնարավոր տարբերությունների մասին խոսակցությունները միայն Ռուսաստանի օգտին են։

Շոլցը կրկին ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրները չպետք է հակամարտության կողմ դառնան՝ չնայած Ուկրաինային ցուցաբերվող ողջ օգնությանը։ Կանցլերը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի իր գործընկերների հետ սերտորեն համակարգել զենքի մատակարարումները: Եվ կրկին Ուկրաինային խոստացել է ԵՄ անդամակցություն։