Այս թվականի փետրվարի 25-ից տեխզննում չեն կարողանա անցնել այն ավտոմեքենաները, որոնց գազաբալոնային համակարգը ստուգված եւ վկայագրված չէ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային ժողովում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Գազաբալոնների վկայագրման գործընթացը շարունակվում է, ցուցանիշները գոհացնող չեն։ 166 հազար մեքենա է անցել այդ գործընթացով, խոտանվել է 4800 բալոն, որոնց մեծ մասը եղել են ժամկետանց կամ հենց ստուգման ընթացքում պայթել են։ Մոտ 62 հազար ավտոմեքենա էլ հերթագրված է։ Կա 82 կայան, որոնք ունեն բավարար բաշխվածություն, որը կհեշտացնի վարորդների համար»,- նշեց նա։