ԱՄՆ-ի առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտը աճել է 12,2%-ով եւ 2022 թվականին հասել ռեկորդային 948,1 մլրդ դոլարի։ Այս մասինտեղեկացնում են ԱՄՆ առեւտրի նախարարության կայքում հրապարակված տվյալները։

«2022 թվականին ապրանքների եւ ծառայությունների դեֆիցիտը կազմել է 948,1 մլրդ դոլար՝ ավելանալով 103 մլրդ դոլարով՝ 2021 թվականի 845 մլրդ դոլարի համեմատ»,- նշվում է զեկույցում։

Փաստաթղթերը ցույց են տվել, որ դեկտեմբերին դեֆիցիտը աճել է 10,5%-ով եւ կազմել 67,4 մլրդ դոլար, իսկ արտահանումը տարեվերջյան տվյալներով աճել է 453,1 մլրդ դոլարով՝ կազմելով 3 տրլն դոլարից մի փոքր ավելի։ Ներմուծումն աճել է 556,1 մլրդ դոլարով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հասնելով 3,96 տրլն դոլարի։