Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լոնդոն եւ Բրյուսել ուղեւորությունների միջեւ փետրվարի 8-ի երեկոյան նաեւ Փարիզ կայցելի եւ կհանդիպի իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով հավաստի աղբյուրներին։

«Լոնդոն կատարած այցից հետո Ուկրաինայի ղեկավարը այս չորեքշաբթի երեկոյան պետք է մեկնի Փարիզ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պորտալի տեղեկատվության համաձայն՝ Վեսթմինսթեր-հոլում բրիտանացի խորհրդարանականների առջեւ այսօրվա ելույթից հետո Ուկրաինայի ղեկավարը մտադիր է մեկնել Բրիտանիայի հարավ-արեւմուտք՝ ուսումնական վարժանքների մասնակցող ուկրաինացի զինվորականների հետ հանդիպելու համար։