Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանությունում այսօր հանդիպել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ:

Զրուցակիցները քննարկումներ են անցկացրել և մտքեր փոխանակել հայ-չինական երկկողմ հարաբերությունների և տարբեր ոլորտներում գործնական համագործակցության վերաբերյալ։