Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել մարմնի նորանշանակ ղեկավար Արմեն Հայրապետյանին:

Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել տեսչական մարմնի նախկին ղեկավար Գեորգի Ավետիսյանին կատարած աշխատանքի համար և նշել. «Պարոն Ավետիսյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել այս տարիներին կատարած աշխատանքի համար: Կարծում եմ, որ այս ընթացքում տեսչական մարմինն իրականացրել է մի շարք բարեփոխումներ և սահմանել կարգեր, որոնք օգնել են մեզ տարբեր իրավիճակներում»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհավորել է Արմեն Հայրապետյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ տեսչական մարմնի հետագա գործունեության ընթացքում:

Հանդիպմանը քննարկվել են նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի առջև դրված խնդիրներին և դրանց արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցեր: