ՌԴ Պետդուման ռուսական լրատվամիջոցներին կարգելի գրել այն մասին, որ կամավորական ռազմական կազմավորումների մասնակիցները քրեական անցյալ են ունեցել. դա կդիտարկվի որպես վարկաբեկում: Ռուսական բանակի վարկաբեկման մասին օրենքում նոր փոփոխությունների մասին հայտարարել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Վասիլի Պիսկարեւը, հաղորդում է РБК-ը։     

Ավելի վաղ նման օրենքի խնդրանքով Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին խնդրել էր «Վագների» ստեղծող Եվգենի Պրիգոժինը։ Նա հայտարարել է, որ ԶԼՄ-ներում հաճախ են բացասական լույսի ներքո գրում մասնավոր ռազմական ընկերության, այդ թվում՝ բանտարկյալների մասին՝ «նրանց ներկայացնելով որպես չարագործներ եւ հանցագործներ»։

Անցյալ տարվա հոկտեմբերին РБК-ն վերլուծել է «ГАС Правосудие» համակարգի եւ մոսկովյան դատարանների պորտալի վիճակագրությունը: Հոկտեմբերի 19-ի տվյալներում ասվում է, որ Ռուսաստանում 4800 վարչական գործ է հարուցվել ռուսական բանակի վարկաբեկման մասին։ Զինված ուժերի վարկաբեկման գործերը դատական մարմիններ են ստացվել գրեթե ամեն օր՝ մարտի 6-ից հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում առաջին ատյանի դատարանները նոր նյութեր չեն գրանցել միայն 39 օր՝ հիմնականում հանգստյան օրերին եւ արձակուրդներին։