Քահրամանմարաշում երկրաշարժից 55 ժամ անց փրկարարները փլատակների տակ հայտնաբերել են 13-ամյա դեռահասի, հայտնում է Haber-ը:

Պարբերականի տվյալներով՝ փրկարարներն ազատել են  երեխային եւ նրա ձեռքում հայտնաբերել թութակին, որին նա ժամեր շարունակ պահել է՝ սպասելով օգնության։ 

Հոսպիտալացումից առաջ տղան թութակին հանձնել է մորաքրոջը, որն էլ կերակրել է թռչնին։