Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Փարիզում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդում է ֆրանսիական BFM TV-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի աղբյուրը։

Լոնդոն կատարած այցից հետո Զելենսկին կմեկնի Փարիզ։

Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ փետրվարի 8-ի երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կընդունի Զելենսկուն եւ Շոլցին: