Ռուսաստանի Դաշնության Առեւտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ կայացած Ռուս-Հայկական գործարար խորհրդի հիմնադիր նիստի մասնակիցները առեւտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր են քննարկել։

Ընտրվել է Խորհրդի ղեկավարություն, հաստատվել է 2023 թվականի աշխատանքային ծրագիրը։ Ռուսական կողմից Գործարար խորհրդի նախագահ է դարձել Wildberries-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը։ Նա հայտնել է, որ Wildberries-ում հայ գործարարների շրջանառության աճը 2022 թվականի վերջին 76 տոկոս է կազմել։ Հայաստանի անունից նախագահ է ընտրվել «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրեն Շողեր Մկրտչյանը։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկը»։

Գործարար խորհրդի ռուսական մասի խորհրդի նախագահ է ընտրվել ռուսաստանցի գործարար, բարերար, Երեւանի Ռուսական գրքի տան հիմնադիր Մհեր Ավետիսյանը։

 Նշենք, որ Շողեր Մկրտչյանը գործարար Սամվել Ալեքսանյանի կինն է։