Ամերիկացի գիտնականները մտադիր են լուսացույցի չորրորդ ազդանշանը ներդնել՝ վարորդների եւ առանց վարորդի մեքենաների գործողությունները համակարգելու համար։ Հետազոտությունը հրապարակվել է IEEE Explore ամսագրում:

Հյուսիսային Կառոլինայի պետական համալսարանի (ԱՄՆ) փորձագետների կարծիքով, ապագայում ճանապարհներին մեծ քանակությամբ անօդաչու մեքենաները կարող են խցանումներ առաջացնել։ Այս խնդիրը լուծելու համար ինժեներներն առաջարկել են խաչմերուկներում նոր չորս ազդանշանային լուսացույցներ տեղադրել։ Նյութում ասվում է, որ կոնկրետ խաչմերուկի չորրորդ լուսացույցը կմիանա այն պահին, երբ առանց վարորդի մեքենաների որոշակի տոկոս հայտնվի հոսքի մեջ։ Կանգնելու, շարժվելու կամ դանդաղեցնելու փոխարեն չորրորդ ազդանշանը ցույց կտա, որ մեքենաների վարորդները պետք է անեն նույնը, ինչ «անօդաչուները»:

Գիտնականները նշել են, որ նոր ազդանշանը որեւէ կերպ չի ազդում ինքնավար մեքենաների վրա, որոնք տվյալներ են փոխանցում միմյանց միջեւ: Սակայն նրանք վարորդներին ազդանշան են տալիս, որ խաչմերուկում «անօդաչու» մեքենաների կուտակում կա: Ինժեներները մոդելավորել են այս իրավիճակը եւ պարզել, որ նոր լուսացույցի շնորհիվ խցանումների քանակը եւ վառելիքի ծախսը կարող է կրճատվել։

Հոկտեմբերին ինքնակառավարվող մեքենաների ոլորտի մասնագետները կանխատեսել էին լուսացույցների ամբողջական վերացում ապագայում։ Գիտնականների կարծիքով՝ դա կապված կլինի ինքնավար մեքենաների հայտնվելու եւ ավելի շատ շրջանաձեւ երթեւեկությունների տարածվելու հետ։