Pink Floyd-ի համահիմնադիր Ռոջեր Ուոթերսը Ուկրաինայում անհապաղ հրադադարի կոչ է արել: Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որը նախաձեռնել է Ռուսաստանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք մեր աղջիկներին ու տղաներին չենք մեծացրել, որ ձեր թնդանոթների համար թնդանոթի միս դառնան։ <...> Այսօրվա միակ ողջամիտ գործողությունը Ուկրաինայում անհապաղ հրադադարն է: Ոչ մի «բայց», ոչ մի «եթե»,- ասել է երաժիշտը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ն, պետք է փոխեն իրենց կուրսը եւ պայմանավորվեն հրադադարի մասին։

Ուոթերսը Ռուսաստանի հետեւողական աջակիցն է ուկրաինական հակամարտությունում: Այսպես, նա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին անվանել է հանցագործ՝ քննադատելով ԱՄՆ վարչակազմին Ուկրաինայի իրավիճակին միջամտելու համար։