Սիրիայի հյուսիսում տան փլատակների տակից դուրս են բերել նորածին երեխայի, որը պորտալարով կապված է եղել փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից մահացած մորը։ Երեխան ընտանիքից միակն է, ով ողջ է մնացել, հայտնում է AFP-ն:

«Մենք ձայն լսեցինք, երբ փորում էինք։ Մենք մաքրեցինք փոշին եւ գտանք պորտալարով երեխա, կտրեցինք այն, եւ իմ զարմիկը նրան տեղափոխեց հիվանդանոց»,- պատմել է երեխայի հեռավոր ազգական Խալիլ ալ Սուվադին:

Փրկելու մասին տեսանյութը տարածվել է համացանցում։ Կադրերում երեւում է, թե ինչպես է տղամարդը դուրս վազում տան փլատակների տակից՝ գրկին փոշով ծածկված փոքրիկ երեխա։ Երկրորդ տղամարդը վերմակով վազում է, որպեսզի տաքացնի երեխային զրոյից ցածր ջերմաստիճանում, երրորդը խնդրում է շտապօգնություն կանչել, որպեսզի նրան հիվանդանոց տանեն։