Թուրքիայի Ուրֆա քաղաքում ձերբակալվել են անձիք, ովքեր փրկարարների հագուստով մտել են փլուզման վտանգի պատճառով լքված տները եւ թալանել։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Ուրֆայում ոստիկանները երկրաշարժի ռիսկի պատճառով լքված շենքերի մոտ նկատել են կասկածելի տղամարդկանց եւ կանգնեցրել։ Պարզվել է, որ տղամարդիկ ճարել եւ հագել են փրկարարի հագուստ, եւ զբաղված են եղել երկրաշարժի վտանգի պատճառով տանտերերի լքած տները թալանելով։