Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանում ժամանակավորապես բնակվող 59-ամյա մի տղամարդու նկատմամբ։

shamshyan.comի հաղորդմամբ փետրվարի 6-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներով Զավարյան փողոցում սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել այդ տղամարդուն։

Վերջինս կասկածվում է Երևանում իրեն պատկանող բնակարանում Երևանի բնակիչներ՝ 17-ամյա և 25-ամյա քույրերի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ։

Տղամարդը զբաղվել է ասեղնաբուժությամբ և նման բնույթի գործողություններ կատարել է քույրերին բուժելու ընթացքում։