ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սպառնացել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին արեւմտյան ներդրումների կորստով, եթե վերջինն աջակցի Ռուսաստանին Ուկրաինայում։ Այս մասին ԱՄՆ նախագահն ինքն է ասել PBS հեռուստաալիքի հարցազրույցում։

«Ես նրան զանգահարեցի ամռանը, որպեսզի ասեմ՝ սա սպառնալիք չէ, պարզապես դիտարկում է... Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Ռուսաստանի հետ։ Ամերիկյան վեց հարյուր կորպորացիաներ հեռացան Ռուսաստանից՝ McDonald՛s-ից մինչեւ Exxon։ Դուք ինձ միշտ ասում եք, թե ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ հարաբերությունները պահելու պատճառը Չինաստան նրանց ներդրումների ներգրավումն է։ Իսկ ո՞վ ներդրումներ կկատարի Չինաստանում, եթե դուք ներգրավվեք նման գործարքի մեջ»,- ասել է Բայդենը։

Նա ավելացրել է, որ, չնայած Ռուսաստանն ակնկալում էր Չինաստանի աջակցությունը, բայց դա տեղի չունեցավ։