Նավթի համաշխարհային գները հինգշաբթի առավոտյան ընդհանուր առմամբ կայուն են՝ եռօրյա մրցավազքից հետո, վկայում են աճուրդների տվյալները։ Շուկաները շարունակում են գնահատել մատակարարումների հեռանկարները Թուրքիայում եւ Սիրիայում ավերիչ երկրաշարժից հետո՝ նաեւ ուշադրություն դարձնելով ԱՄՆ-ում նավթի պաշարների ամենշաբաթյա տվյալներին։

Brent մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսի գինն իջել է 0,04 տոկոսով՝ մեկ բարելը 85,06 դոլար, WTI-ի մարտյան ֆյուչերսինը՝ 0,06 տոկոսով՝ 78,42 դոլար։