Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Ստորգետնյա ցնցումներ գրանցվել են UTC ժամանակով ժամը 07։18-ին, Թուրքիայում տեղի ունեցած լայնածավալ երկրաշարժի էպիկենտրոն Քահրամանմարաս քաղաքից 44 կմ դեպի հարավ-արեւմուտք: Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։