Կոռուպցիայի ընկալման ցուցիչում Հայաստանի հետընթացի պատճառներից են Հայաստանում հակակշիռների եւ փոխզսպման մեխանիզմների  կիրառման ոչ բավարար վիճակը, իրավապահ մարմինների բարեվարքությունը, նաեւ դատական իշխանության անկախության երաշխավորումն ու քաղաքացիական հասարակության հատվածը: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:

«Շատ ցանկալի կլինի, որ առանձին ոլորտային մարմինների հետ քննարկում ունենանք եւ տառ առ տառ  հասկանանք, թե ինչպես կարելի է արդեն առաջիկա 2 տարվա համար երաշխավորել, որ չունենանք նվազեցում: Այս 3 միավորով նվազումը պետք է մղի նրան, որ հաջորդ զեկույցում ունենանք առաջընթաց: Եթե առաջընթաց չապահովվի, մենք կարող ենք զիջել մեր դիրքերը եւ հետ գնալ մինչեւ 2018-ի մակարդակին»,-ասաց նա:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ 2018-ից հետո իշխանություններին այդ առումով սկսել են ավելի խպիստ դատել, որովհետեւ համարել են, որ կա ինստիտուցիոնալ որոշակի ընթացք, որը պետք է ապահովի հակակոռուպցիոն քաղաքականության ավելի արդյունավետ դրսեւորում. «Երկրորդը, մենք բարձր նշաձող ենք սահմանել եւ առերեսվում ենք այդ նշաձողի հետ: Ճիշտ ենք արել եւ պետք է հետեւողական լինենք: