Թուրքիայի իշխանությունները Շանլիուրֆա նահանգում որոնողափրկարարական աշխատանքների ավարտից հետո փրկարարական խմբերին տեղափոխում են երկրաշարժից տուժած երկրի այլ շրջաններ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման եւ կանխարգելման վարչությունը (AFAD):

Շանլիուրֆայի նահանգապետ Սալիհ Այխանն ասել է, որ բազմաթիվ շենքեր ավերվել են եւ տեղացիներին կոչ է արել լքել տները։