Մենք այն կարծիքին ենք, որ երկրներն արդեն հասել են այն արդյունքին, որ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության ու քննարկումների միջոցով: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Իրանի դեսպան  Աբբաս Բադախշան Զոհուրին՝ անդրադառնալով հարցին, թե եթե Ադրբեջանը եւս  մեկ ագրեսիա իրականացնի Հայաստանի դեմ, Իրանը պատրա՞ստ է հետաւյսու եւս իր հակազդեցությունը ունենալու՝ թույլ չտալով միջանցքային տրամաբանության իրականացում:

«Իրանի խորհուրդը բոլոր երկրներին եղել է այն, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն զուտ քննարկումների, երկխոսության միջոցով: Իհարկե, Իրանն իր պատրաստակամությունը հայտնել է տարբեր սահմանված հարթակներում նաեւ իր աջակցությունը ցուցաբերել, որպեսզի խնդիրները երկխոսությամբ լուծումներ ստանան»,-ասաց դեսպանը: