Մոսկվան չի հրաժարվում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման անցկացումից,, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Այս հարցը մշակվում է․․․Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել մեր ունեցած ռեսուրսները հարթակներ տրամադրելու եւ ձեւաչափի կազմակերպման տեսանկյունից՝ առկա համաձայնությունների շրջանակում կայունության ուղղությամբ առաջընթացի հասնելու համար», - մամուլի ասուլիսին ասել է Ռյաբկովը։