Երբ Իրանը հայտարարում է աշխարհաքաղաքական փոփոխությունների անընդունելիության մասին, նա դա անում է առաջին հերթին իր համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահի խոսքով՝ Իրանը մեծ սիրո համար չէ, որ հանդես է գալիս Հայաստանի կողքին։ «Նա զենք է վաճառում եւ իր պետական շահերից ելնելով է զբաղվում դրա փոխադրմամբ։ Դա  վերաբերում է նաեւ Ռուսաստանին։ Դուք կարծում եք, որ Ռուսաստանը պետք է մի կո՞ղմ դնի իր շահերը եւ հայտարարի. «Նրանք լավ կոնյակ ունեն, ուրեմն եկեք ինչ-որ բան անենք նրանց համար»։ Իհարկե ոչ։ Բոլոր երկրները, այդ թվում՝ մենք, ունեն իրենց շահերը»,-ասաց Սիմոնյանը։

ԱԺ նախագահը վստահեցրեց, որ Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդիրից բացի այլ գլոբալ խնդիր չունի։ «Ղարաբաղյան խնդրից բացի ուրիշ ի՞նչ խնդիր ունենք։ 30 տարի զբաղվել ենք այդ հարցով։ Ի՞նչ տեղի ունեցավ 30 տարի անց: Պատերազմ սկսվեց»,-նշեց նա։