Ամերիկացի լրագրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշի հետաքննությունը «Հյուսիսային հոսանքների» վերաբերյալ եւս մեկ անգամ ցույց է տալիս միջազգային բաց հետաքննության եւ մեղավորներին պատժելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա հիշեցրել է, որ ռուսական կողմից արդեն հայտարարություններ են հնչել «բոլոր տվյալների մասին, որոնք վկայում են ահաբեկչությունների կազմակերպման մեջ անգլոսաքսերի մասնակցության մասին»։

«Հոդվածում, անշուշտ, կրկնում եմ եւս մեկ անգամ, որոշ կետեր կարելի է վիճարկել, որոշ կետեր ապացույցների կարիք ունեն, բայց այն ուշագրավ է վերլուծության խորությամբ, շարադրմամբ եւ այլն։ Ասենք միայն, որ նրա ուշադրությունը շրջանցելը առնվազն անարդար կլինի։ Հատկապես այնպիսի երկրի համար, ինչպիսին Գերմանիան է, որն, ըստ էության, այդ ահաբեկչական գործողության արդյունքում զրկվել է շատ կարեւոր էներգաօբյեկտից»,-հավելել է Պեսկովը։