Ուկրաինայի մասին խոսելիս ամբողջ աշխարհը մտածում է «դժվարությունների դեմ պայքարող հերոսների, Գողիաթին հաղթած Դավթի մասին»։ Այս խոսքերով Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան նիստերի դահլիճում ողջունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հայտնում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։

«Այս ամբողջ ընթացքում, պարոն նախագահ, ձեր առաջնորդությունը ոգեշնչել է ձեր ժողովրդին եւ աշխարհի բոլոր անկյուններում գտնվող մարդկանց։ Երբ աշխարհը մտածում է Ուկրաինայի մասին, մտածում է դժվարությունների դեմ պայքարող հերոսների, Գողիաթին հաղթած Դավթի մասին», -ասել է նա։

Մեցոլան վստահ է, որ ուկրաինացի «հերոսների» անունները կփոխանցվեն «սերնդից սերունդ»։ «Մենք հասկանում ենք, որ դուք պայքարում եք ոչ միայն ձեր, այլեւ մեր արժեքների համար»,- ասել է  նա։