Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի թիվն առավելագույնն է դարձել հոկտեմբերի կեսերից հետո եւ կազմել է ավելի քան 12 հազար 300 դեպք, մահացել է COVID-19-ով 41 հիվանդ, վկայում են հինգշաբթի օպերատիվ շտաբի հրապարակված տվյալները։

«Հայտնաբերվել է COVID-19-ի 12301 նոր դեպք։ Օրական հոսպիտալացումների թիվը կազմել է 1389 մարդ եւ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,3 տոկոսով»,- հայտնել են օպերատիվ շտաբից։

Երեկ կորոնավիրուսից մահացել է 41 պացիենտ, նախորդ օրը գրանցվել է մահվան 44 դեպք։

«Օրվա ընթացքում ապաքինվել է 8685 մարդ կամ 7,2 տոկոսով ավելի, քան փետրվարի 8-ին»,- նշվում է հաղորդագրությունում։

Ընդհանուր առմամբ, համավարակի ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 22,035,133 դեպք, մահացել է 395,447, ապաքինվել՝ 21,410,128 մարդ։