ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի խոսքերն այն մասին, որ աշխարհն ավելի լավը կլիներ առանց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, խորհուրդ է տվել Գերմանիայի ղեկավարությանը ուշադիր նայել եվրոպացի գործընկերներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը Պիստորիուսի հայտարարությունն անպատկառ է անվանել։

«Իսկ ինչ վերաբերում է նրան, թե որ աշխարհն ավելի լավը կլիներ եւ ումից է պետք ազատվել, ինձ թվում է, նրանք պետք է սկսեին Եվրամիությունում իրենց շրջապատող գործընկերների ուսումնասիրման գործընթացից եւ, ըստ էթության, նայեին Գերմանիայի ներքին քաղաքականությանը»,- Սուդանի իր գործընկեր Ալի աս-Սադիկ Ալիի հետ մամուլի ասուլիսին ասել է Լավրովը: