Բելառուսում գյուղատնտեսությամբ զբաղվելն ավելի շահավետ է դարձել, քան նավթի առեւտուրը, հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեջբերում է BelTA-ն։

«Նավթն այնպիսի շահույթ չի ապահովում, ինչպիսին գյուղատնտեսությունն է։ Նավթը շրիշակիից ցածր է: Սննդամթերքի վաճառքը կազմել է 8,3 միլիարդ դոլար», - ասել է Լուկաշենկոն․ «Ընդհանրապես ես կողմնակից եմ նրան, որ պետք է ուտել հողի վրա աճեցրածը։ Ներմուծված սննդամթերքից գործնականում չեմ օգտվում»։