Փետրվարի 10-ին Հայաստանի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն եւ մառախուղ։ Քամին՝ հարավ-արեւելյան՝ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը շաբաթվա վերջին գիշերն աստիճանաբար կնվազի եւս 3-5 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +1+3:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -5-9,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -15-19, ցերեկը՝ -5-7,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -8-11, ցերեկը՝ -2+1,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -5-9,

Լոռիում՝ գիշերը՝ -14-19, ցերեկը՝ -1-5,

Տավուշում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -1 + 3,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -17-20, ցերեկը՝ -5-9,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -8-11, ցերեկը՝ -3 + 1,

Արարատում՝ գիշերը՝ -4-6, ցերեկը՝ +1 + 4,

Արմավիրում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +1 + 4,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -14-18, ցերեկը՝ -4-6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +1+3,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ 0 + 4,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -2-4,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0 + 5: