Իրանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության ցուցանիշն աննախադեպ է եղել եւ կազմել է 710 մլն դոլար։ Այս մասին փետրվարի 9-ին «Հայ-իրանական հարաբերությունները ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի Արտաքին գործերի նախարարության Սահմանակից պետությունների վարչության խորհրդական Գրիգոր Մելքոնյանը։

Նա հավելեց, որ 2021 թվականին այս ցուցանիշը կազմել է 503 մլն դոլար։ «2022 թվականին աճը կազմել է մոտավորապես 41 տոկոս։ Սա մոտ է 1 մլրդ դոլարի նախատեսված սահմանին, որին մենք շատ արագ ենք մոտենում»,- շեշտեց պաշտոնյան։

Մելքոնյանը նշեց, որ երկրները մտադիր են այդ ցուցանիշը հասցնել 3 մլրդ դոլարի, իսկ ապրանքափոխանակության ցուցանիշը՝ մինչեւ 5 մլն տոննա։