Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատուկ շնորհակալություն է հայտնել Ալիեւին եւ Ադրբեջանի ժողովրդին Թուրքիային օգնելու համար։

Ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում Թուրքիայի նախագահը հայտնել է, թե տեղյակ է Ադրբեջանից ուղարկված օգնության մասին։ Նա նշել է, թե ինչպես Ղարաբաղում Թուրքիան Ադրբեջանի հետ միասին էր, այնպես էլ հիմա Ադրբեջանը Թուրքիային դժվար վիճակում միայնակ չի թողնում։ «Մեր կարգախոսն է՝ Մի ազգ, երկու պետություն»,–ասել է Էրդողանը։