Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսեյ Երխովն ասել է, որ Անկարայի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները շարունակվում են, դրանց ցուցակը մեծանում է։

«Մատակարարումները շարունակվում են։ Նրանց  անվանացանկը ընդլայնման միտում ունի։ Եզրակացություններն ինքներդ արեք»,- ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է դեսպանը։