Հունգարիայի իշխանությունները չեն պատրաստվում վավերացնել Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունը, եթե Կիեւը հրաժարվի լուծել ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների հարցը։ Այսպիսի հայտարարություն է արել Հունգարիայի վարչապետի վարչակազմի ղեկավար Գերգեյ Գույաշը։

«Եթե ազգային փոքրամասնությունների հարցում առաջընթաց չլինի, ապա հունգարական վավերացումը չի լինի», - ասել է Գույաշը։

Պաշտոնյան նշել է, որ Ուկրաինայի որոշ օրենքներ, որոնք կարգավորում են ազգային քաղաքականությունը, չեն համապատասխանում ԵՄ չափանիշներին։ Նա նաեւ նշել է, որ հիմա ՆԱՏՕ-ին Կիեւի անդամակցության դեպքում համաշխարհային պատերազմ կսկսվի։