Ինդոնեզիայի ոստիկանությունը կիրակի հայտարարել է, որ Իտալիա կվտարի Բալի կղզում ձերբակալված մաֆիոզիին, որը յոթ տարի թաքնվում էր թմրանյութերի անօրինական շրջանառության եւ կազմակերպված հանցավորության հետ կապված, տեղեկացրել է The Associated Press-ը։

32-ամյա Անտոնիո Ստրեյնջիոն Ինտերպոլի «կարմիր ծանուցումների» ցուցակում էր հայտնվել փետրվարի 3-ին Բալիում ձերբակալվելուց հետո։

Բալիի ոստիկանության ներկայացուցիչ Բայու Սետիանտոն նշել է անվտանգության նկատառումների մասին՝ հրաժարվելով տեղեկացնել, թե երբ է Ստրեյնջիոն ուղարկվելու Իտալիա, որտեղ նրան փնտրում են 160 կիլոգրամ թմրախոտի անօրինական շրջանառության մեղադրանքով։

Ենթադրվում է, որ Ստրեյնջիոն կապված է Նդրանգետա մաֆիոզ խմբավորման հետ։ Իտալիայի դատախազությունը համարում է, որ այն ամենաազդեցիկ հանցավոր կազմակերպությունն է արեւմտյան աշխարհում։