ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինը մարտի 9-ին Թել Ավիվում հանդիպել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ եւ քննարկել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի պաշտպանական գործընկերությունը։ Այս մասին հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում Իրանից բխող սպառնալիքները եւ պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը՝ իրանական ագրեսիային հակազդելու համար։

Նրանք քննարկել են Իսրայելի տարածաշրջանային գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հանդիպման ժամանակ Օսթինը հաստատել է Իսրայելի անվտանգության ապահովմանը ԱՄՆ հանձնառությունը:

Նախարարները պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը՝ Իրանի կողմից բխող սպառնալիքների լայն շրջանակի վերացման ուղղությամբ։ Օսթինն ընդգծել է, որ ԱՄՆ-ը հանձնառու է ապահովել, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի: