Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով երեկ կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լ.Հ.–ն։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը։

Նշենք, որ կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորված է նաեւ «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի տնօրեն Բաբկեն Շահումյանը, Առողջապահության նախկին փոխնախարար, Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը։ Տնային կալանքի տակ է «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն։

Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝  Գեւորգ Սիմոնյանը 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Երեւանի փոխքաղաքապետն ու եւս 10 անձ ձերբակալվել են. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է ներկայացնում

Վարույթը հիմնված է բժշկական գիտության վերաբերյալ ոչ ճիշտ պատկերացումների վրա․ «Մեդլայն կլինիկ» ԲԿ-ի հայտարարություն