Վտանգավոր նյութեր տեղափոխող գնացքը Արիզոնայում դուրս է եկել գծերից, տեղեկացրել է New York Times թերթը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

«Բեռնատար գնացքը, որը վտանգավոր նյութեր էր տեղափոխում, Արիզոնայի արեւմուտքում դուրս է եկել գծերից»,- նշել է պարբերականը։

Վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան, Մոխավա օկրուգի Տոպոկ քաղաքից ոչ հեռու։

Պարբերականը նշել է, որ Մոխավա օկրուգի շերիֆի ներկայացուցիչ Անիտա Մորթենսոնը հաստատել է, որ գնացքը դուրս է եկել գծերից Կալիֆոռնիայի եւ Նեւադայի հետ Արիզոնայի սահմանից ոչ հեռու։ Նա նշել է, որ տեղեկություն չունի վթարի հետեւանքով հնարավոր արտահոսքի մասին։

Fox10 հեռուստաալիքի տվյալներով՝ BNSF երկաթուղային ընկերությանը եւ ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդին արդեն տեղեկացրել են պատահարի մասին, նրանք հետաքննություն են սկսել։