Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սլովակիայի կառավարության մտադրությունն Ուկրաինային ՄիԳ-29 կործանիչներ փոխանցելու մասին, տեղեկացրել է Gazeta-ն։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ այդ առիթով մինչ այս Լեհաստանի մասին ամբողջ ասվածը կարելի է կիրառել նաեւ Սլովակիայի հանդեպ։

Բացի այդ, Պեսկովը կարծիք է հայտնել, որ Ուկրաինա տեխնիկայի մատակարարումների կրկնապատկումը չի ազդի հատուկ գործողության ընթացքի վրա։ Նրա խոսքով՝ պարտադիր չէ ռազմական փորձագետ լինել՝ սա հասկանալու համար։