Ուրբաթ Կալիֆոռնիայի ռազմակայանն օղակել են այն բանից հետո, երբ մի մեքենա առանց կանգ առնելու մտել է նրա դարպասներից ներս, տեղեկացրել է The Associated Press-ը՝ հղում կատարելով ռազմական գերատեսչության ներկայացուցչին։

Կորոնադոյի ռազմածովային կայանի ներկայացուցիչ Քեւին Դիքսոնը KNSD-TV-ին տեղեկացրել է, որ վարորդը կալանավորվել է բազայի պահապանների կողմից, երբ առանց կանգ առնելու մտել է Ռազմածովային ավիացիոն Նորթ Այլենդ բազա, որը մտնում է Կորոնադոյի ռազմածովային կայանի մեջ։

Մի քանի պարեկային մեքենա շրջապատել է մուտքը 3-րդ փողոցի եւ Ալամեդա զբոսուղու մոտ, տեղի ժամանակով ժամը 22.30-ին։

Մի քանի դարպասներ Սան Դիեգոյի մոտ փակվել են, մինչեւ որ անվտանգության ծառայության աշխատակիցները ստուգել են օբյեկտը, տեղեկացրել է Դիքսոնը։

«Նորթ Այլենդի գլխավոր դարպասները  ներկայում փակ են միջադեպի պատճառով։ Խնդրում ենք, մի մոտեցեք գլխավոր դարպասներին, քանի դեռ հետաքննություն է վարվում»,- նշվել է ռազմակայանի հայտարարությունում։

Կորոնադոյի ոստիկանական վարչությունը միջադեպը հետաքննում է ռազմական ոստիկանության հետ, տեղեկացրել է KNSD-TV-ն։

Նորթ Այլենդի ռազմածովային ավիաբազան ԱՄՆ-ի ութ ռազմական օբյեկտներից մեկն է, որը մտնում է Կորոնադոյի ռազմածովային բազայի կազմի մեջ։

2022թ. փետրվարին բազայի այդ նույն դարպասների մոտ հայտանբերվել էր մեքենա՝ ռումբ պատրաստելու նյութերով։ Ռումբը պատրաստված չէր, վարորդը ձերբակալվել էր հարցաքննության համար, այն ժամանակ տեղեկացրել էին բազայում։