Արաբական ծովում՝ Իրանի Իսլամական Հանրապետության Չահբահար նավահանգստի մոտ, ավարտվել են եռակողմ ռազմածովային զորավարժությունները՝ Ռուսաստանի ՌԾՈՒ նավատորմի, Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի եւ Իրանի Իսլամական Հանրապետության ՌԾՈՒ ռազմանավերի եւ մատակարարող նավերի մասնակցությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ Արեւելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Զորավարժության մասնակիցները մարտի 16-17-ը մշակել են նշանակված տարածքում ռազմանավերի ազգամիջյան ջոկատի ձեւավորում, համատեղ մարտավարական մանեւրումներ տարբեր կազմավորումներում եւ մարտական կարգերում։ Նավաստիները ցերեկային ժամերին հրետանային կրակ են բացել ծովային թիրախների, իսկ գիշերը՝ օդային թիրախների ուղղությամբ։ Նրանք նաեւ մշակել են պատանդներով գրավված նավի ազատ արձակումը եւ ծովում վթարի ենթարկված նավին օգնության ցուցաբերումը:

Ռուսաստանը զորավարժություններին ներկայացրել է Հյուսիսային նավատորմի նավերի ջոկատը՝ բաղկացած «Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Գորշկով» հածանավից եւ միջին ծովային «Կամա» լցանավից։ Չինաստանի ռազմածովային ուժերից ներգրավվել է «Նանջինգ» կործանիչը, Իրանի ռազմածովային ուժերից՝ «Սահանդ» եւ «Ջամարան» հածանավերը, «Բայանդոր» կորվետը, «Տոնդար» հրթիռային նավը, «Զերեխ» փոքր հրթիռային նավը, «Սիրժան» մատակարարող նավն ու «Շահիդ Նազերի» տրանսպորտային նավը եւ այլ նավեր:

Զորավարժությունների ծովային մասի ավարտից հետո «Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Գորշկով» ֆրեգատը գործնական մուտք է կատարել Իրանի Իսլամական Հանրապետության Չահբահար նավահանգիստ՝ ծովում համատեղ աշխատանքի արդյունքներն ամփոփելու եւ ջրի ու սննդի պաշարները համալրելու համար։