Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտնել է, որ մտադիր է երկրի Բուշերի ատոմակայանում ռեակտորի վառելիքի փոխադրման համար օգտագործվող կոնտեյների տաք փորձարկումներ անցկացնել , հաղորդում է Tasnim-ը:

Շաբաթ օրը Մոհամմադ Էսլամին լրագրողներին ասել է, որ Բուշերի ատոմակայանից վառելիքի փոխադրման համար ստանդարտ եւ անվտանգ կոնտեյներ տեղափոխվում է հարավային նավահանգստային Բանդար Աբաս քաղաքից Բուշերի նավահանգիստ եւ պետք է ենթարկվի տաք փորձարկման:

Բարձր գնահատելով ԻԱԷԿ-ի հաջողություններն ընթացիկ իրանական տարում, որն ավարտվում է երկուշաբթի օրը, Էսլամին նշել է, որ հայրենի գիտնականները ավելի քան 150 գիտական եւ տեխնոլոգիական ձեռքբերումներ ունեն:

Նա ընդգծել է նաեւ միջուկային արդյունաբերության ներդրումը բժշկության ոլորտում՝ նշելով, որ վերջին ամիսներին պլազմային թերապիա է ստացել ավելի քան 300 պացիենտ։

Էսլամին հունվարին ասել էր, որ Իրանը ռադիոդեղամիջոցների արտադրությամբ աշխարհի առաջատար հինգ երկրներից է, դրանք արտահանվում են արտասահմանյան ինը երկրներ։