Մարտի 20-ին, ժամը 07։16-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի 8-րդ փողոցում այրվում է տուն։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։39-ին, մարվել՝ 08։06-ին։ Այրվել են տան ննջասենյակի փայտե հատակը (մոտ 25 քմ) և պատուհանները։