Պարարտանյութեր, թունաքիմիկատներ ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր՝ մարտի 20-ին, բողոքի ակցիա են իրականացնում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի շենքի դիմաց։ Նրանք բողոքում են, որ արգելվել է որոշակի ագրոքիմիկատների եւ պեստիցիդների ներկրումը Հայաստան եւ ներկրող կազմակերպությունները հայտնվել են անելանելի իրավիճակում: