ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում Միրզոյանը, պատասխանելով համապատասխան հարցին, վստահեցրել է, որ հանրապետությունում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա։ «Դրա վկայությունն են տասնյակ հազարավոր ռուսաստանցիները, որոնք ապրում են Հայաստանում, բիզնես են վարում եւ ոչ մի բողոք չի ստացվել»,- հիշեցրել է նախարարը։

Ինչ վերաբերում է ցույցերին, ապա օրենսդրությունը երաշխավորում է հավաքների ազատությունը։ ՀՀ-ում հաճախ կարելի է տեսնել իշխանությունների դեմ ցույցեր, շարունակել է Միրզոյանը։ Միաժամանակ նախարարը ձեռնպահ է մնացել մի քանի  ռուսաստանցիների՝ Գաբրելյանովի, Զատուլինի, Սիմոնյանի, Միհրանյանի մուտքի արգելքի մասին հարցը մեկնաբանելուց։