Մարտի 18-ին՝ կեսգիշերն անց, Գեղարքունիքի մարզի պարեկները Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում ստուգել են 31-ամյա դիլիջանցու վարած մեքենան։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ թափքում 2 խմ փայտանյութ է եղել։ Ըստ վարորդի՝ այն ձեռք էր բերել «Իջևանի անտառտնտեսությունից»։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Փայտանյութի ձեռք բերման օրինականությունը պարզվում է: