ԱՄՆ Եվրոպայի և Ասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդը հրաժարական է տվել։ Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Բլինքենը նշել է, որ Դոնֆրիդը պաշտոնավարում է վերջին 18 ամիսների ընթացքում և մարտի վերջին կավարտի իր աշխատանքը Պետքարտուղարությունում։

«Քարենը հմտորեն կառավարում էր մեր հարաբերությունները շատ կարևոր դաշնակիցների և գործընկերների հետ այն ժամանակ, երբ Կրեմլի ագրեսիան սպառնում էր տասնամյակների խաղաղությանը և բարգավաճմանը», - ասել է պետքարտուղարը՝ նշելով «իր ներդրումը եվրոպական դաշնակիցների հետ ընդհանուր արժեքների արդյունավետ պաշտպանության գործում»։

Թե ով կփոխարինի Դոնֆրիդին այս պաշտոնում, դեռ չի հայտարարվել։